Արդյունավետ քննարկում Երևանում․ բրիտանացի նախարար
21/11/2023 21:40
Նմանատիպ
Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին գրառում է կատարել X-ի միկրոբլոգում, որում անդրադարձել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը:
«Արդյունավետ քննարկում այսօր Երևանում` Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ` տարածաշրջանային անվտանգության շուրջ համագործակցության մասին»:
ԱԽ գրասենյակից նաև հայտնում են՝ կողմերը քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցության հնարավորությունները: Նաև անդրադարձ են կատարել աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային անվտանգային հարցերին՝ ընդգծելով, որ մեր տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում