Կենսաթոշակառուների ապահովագրությունը պետությունն ամբողջովին կսուբսիդավորի
23/11/2023 14:30
Նմանատիպ
Կենսաթոշակառուների առողջության ապահովագրությունը պետությունն ամբողջովին կվերցնի իր վրա և 2025 թվականին այն 100 տոկոսով կսուբսիդավորի։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա նշել է, որ փետրվարին ընդունված հայեցակարգի հիման վրա մշակվել է օրենսդրական փաթեթը, որի կարևոր կետերից է տոկոսային ապահովագրավճարներից անցումը դեպի ֆիքսված ապահովագրավճարի՝ տարեկան մոտ 200 հազար դրամի չափով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում