Հայաստանը չի մասնակցել Մակեդոնիայում կայացած ՀԱՊԿ հանդիպմանը
30/11/2023 21:21
Նմանատիպ
Հայաստանը չի մասնակցել Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչների հերթական աշխատանքային հանդիպմանը։ Այս մասին տեղեկացնում է Sputnik Արմենիան՝ հղում անելով ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությանը։
Այսօր՝ նոյեմբերի 30-ին, Սկոպյեում կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչների հերթական աշխատանքային հանդիպումը՝ ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի շրջանակում։
Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Սկոպյեում այսօր հանդիպում էր ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում ներկայացրել է երկկողմ օրակարգերի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում