Հայաստանը Ռուսաստանին դատի չի տա զենք չմատակարարելու պատճառով
04/12/2023 14:28
Նմանատիպ
Հայաստանը Ռուսաստանին դատի չի տա զենք չմատակարարելու պատճառով։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը։
«Կարծում եմ՝ հերթը դրան չի հասնի, հարցը գործընկերային հարաբերություններով կլուծվի»,- պատասխանել է ՊՆ փոխնախարարը։
Սարգսյանը նշել է` միշտ էլ հույս կա, որ զենքն ի վերջո կտրամադրվի։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 24-ին հայտարարել էր, որ քննարկվում է Ռուսաստանին զենքի գնման համար վճարած միջոցների հաշվին Հայաստանի պարտքի նվազեցման տարբերակը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում