Մոսկվայում կկայանա մերձկասպյան երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
Նմանատիպ
Դեկտեմբերի 5-ին Մոսկվայում տեղի կունենա մերձկասպյան երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը նախարարական նոր հերթական երկխոսության շրջանակում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Միջոցառմանը, որը նախագահելու է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, կմասնակցեն նաև Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի և Թուրքմենստանի ներկայացուցիչները։ Կողմերը նախատեսում են քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային հարցեր՝ շեշտը դնելով կասպյան համագործակցության զարգացման առաջնահերթությունների վրա։
Ավելի վաղ ՌԴ դիվանագիտական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել էր, որ այս միջոցառումը նոր կանոնավոր երկխոսություն է սկսում ԱԳՆ ղեկավարների միջև։ Դիվանագետը նաև հավելել էր, որ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակում նախատեսվում են մի քանի հանդիպումներ Լավրովի և նրա գործընկերների միջև։
Հետևեք մեզ նաև Telegram-ում