Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը Կատարի Գրան Պրիում գրավել է երկրորդ տեղը

Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը Կատարի Գրան Պրիում գրավել է երկրորդ տեղը

Կատարի Գրան Պրիում  Հայաստանը ներկայացնող ծանրորդները շարունակում են ելույթները։ 

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը` մրցումային հերթական օրը պայքարի մեջ մտան 96 կգ քաշային տղամարդիկ: Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Հովհաննիսյանը պոկում վարժության երեք հաջող մոտեցումներում բարձրացրել է 160, 165 և 170: Հրում վարժությունում նա ունեցել է միայն մեկ հաջող մոտեցում` բարձրացնելով միայն 200 կգ: Երկամարտի 370 կգ արդյունքով Հովհաննիսյանը Գրան Պրիում զբաղեցրել է երկրորդ տեղը:

Հայաստանի թիմի կազմում հաջորդիվ հանդես կգան նաև Գարիկ Կարապետյանը, Սամվել Գասպարյանը, Տաթև Հակոբյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը, Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում