Աշխարհն առավել քան երբևէ մոտ է միջուկային աղետին. Նազարբաև

Աշխարհն առավել քան երբևէ մոտ է միջուկային աղետին. Նազարբաև

Աշխարհն առավել քան երբևէ մոտ է միջուկային աղետին։ Այս մասին forbes.kz-ի փոխանցմամբ, հայտարարել է Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

«Այսպիսի հետընթացն ինձ հատկապես անհանգստացնում է, քանի որ մեր երկիրը մեծ ներդրում է ունեցել միջուկային զինաթափման գործում։ Առանց համաշխարհային մակարդակով քաղաքական կամքի գրեթե անհնար է այս ոլորտում շոշափելի առաջընթացի հասնել», – ընդգծել է Նազարբաևը:

Ղազախստանի առաջին նախագահը նշել է, որ «ապագայում հնարավոր միջուկային էսկալացիայի ֆոնին զենքի չտարածման և զինաթափման հարցերն այսօր պահանջում են հակամիջուկային շարժման բոլոր մասնակիցների ակտիվացում»։

Եզրափակելով՝ Ղազախստանի առաջին նախագահը ևս մեկ անգամ վստահություն է հայտնել, որ «միայն փոխզիջումների և ողջամիտ զիջումների միջոցով համաշխարհային հանրությունը կկարողանա դուրս գալ հակամարտությունների արատավոր շրջանակից»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում