Կրեմլը պատրաստվում է երկարատև պատերազմի․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Նմանատիպ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կրկին անհիմն վախեցնում է եվրոպացի բնակիչներին՝ նախօրեին Բրյուսելից հայտարարելով, որ «Կրեմլը պատրաստվում է երկարատև և դաժան պատերազմի»։ Այս մասին գրում է Eadaily.com-ը։
Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ալյանսի գլխավոր քարտուղարը հանդիպում է ունեցել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ, ինչի ժամանակ Բրատիսլավան հայտարարել է, որ չի հավատում Ուկրաինայում Ռուսաստանի հետ Արևմուտքի հակամարտության ռազմական լուծմանը: Դրան Ի պատասխան Ստոլտենբերգը հայտարարել է որ Ռուսաստանի ագրեսիան չի դադարի։
«Չկա որևէ նշան, որ Պուտինը պատրաստվում է խաղաղության, հակառակը, Կրեմլը պատրաստվում է երկարատև և դաժան պատերազմի։ Եթե Պուտինը հաղթի Ուկրաինայում, ապա իրական վտանգ կա, որ Ռուսաստանի ագրեսիան չի դադարի», – նշել է Արևմտյան ռազմական դաշինքի գլխավոր քարտուղարը։
Ստոլտենբերգի կարծիքով՝ Կիևին ռազմական օգնության դադարեցումը կերկարաձգի պատերազմը, այլ ոչ թե վերջ կդնի դրան։ Նա հստակեցրել է, որ այսօրվանից՝ դեկտեմբերի 15-ից, Լեհաստանում կսկսի գործել ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության բազան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում