Թուրքիան շարունակում է առաջ մղել «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը
Նմանատիպ
«Զանգեզուրի միջանցքը» կարևոր դեր կխաղա Թուրքիայի և Ադրբեջանի միջև երկկողմ առևտրի ծավալների մեծացման գործում։ Բացի այդ, տրանսպորտային երթուղու բացումը թույլ կտա երկու երկրների միջև հեռավորությունը կրճատել 260 կմ-ով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի առևտրի փոխնախարար Օզգյուր Վոլքան Ագարը՝ Բաքվում ընթացող ադրբեջանա-թուրքական ներդրումային համաժողովի շրջանակներում պանելային ելույթի ժամանակ ։
Նրա խոսքով՝ «Զանգեզուրի միջանցքը» ռազմավարական նշանակության նախագիծ է։
«Միջանցքի օգնությամբ կապահովվի Չինաստանից Եվրոպա անարգել տեղաշարժն ու աշխարհագրական հասանելիությունը, ինչի արդյունքում կմեծանա բեռնափոխադրումների հոսքը, կապահովվի արագ տարանցումն ու առևտրի ծավալների աճը։ Այդ միջանցքը դրական ազդեցություն կունենա Կենտրոնական Ասիայում առևտրի վրա», – նշել է թուրք փոխնախարարը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում