ՌԴ ԳՇ պետը հայ–ադրբեջանական խաղաղության պայմանագրի մասին
Նմանատիպ
Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ Մոսկվան շարունակում է աշխատել Երևանի ու Բաքվի միջև առավել սուր հակասությունները լուծելու և խաղաղության պայմանագիր կնքելու ուղղությամբ։
Ելույթ ունենալով օտարերկրյա ռազմական կցորդների հետ հանդիպմանը` գեներալը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը նաև նպատակաուղղված աշխատանք է տանում Անդրկովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ։
«Անդրկովկասում իրավիճակը դեռ լարված է, բայց կայունացման միտում ունի»,- ասել է Գերասիմովը։
Նա անդրադարձել է նաև ԼՂ–ում գտնվող ռուսական խաղաղապահ զորախմբի աշխատանքին` նշելով, որ ռազմական գործողությունների ընթացքում խաղաղապահներն ապահովել են ավելի քան 10 հազար խաղաղ բնակչի տեղափոխումը զորախմբի տեղակայման վայրեր, այնուհետև տարածաշրջանի գրեթե ամբողջ բնակչության անվտանգ ելքը դեպի Հայաստանի տարածք։
Հետևեք մեզ նաև Telegram-ում