Մարկոնը համաձայնվել է Պուտինին հրավիրել Նորմանդիա

Մարկոնը համաձայնվել է Պուտինին հրավիրել Նորմանդիա

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնվել է Վլադիմիր Պուտինին հրավիրել 2024 թվականին Նորմանդիայում դաշնակիցների ափհանման 80-ամյակի կապակցությամբ նախատեսվող տոնակատարությանը: Այս մասին նա հայտարարել Է France 5 հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Սակայն, Մակրոնի խոսքով, դրա համար Պուտինը պետք է խաղաղ բանակցություններ վարի Ուկրաինայի հետ և փոխի իրավիճակը։

Մակրոնը նաև հավաստիացրել է, որ Ֆրանսիան «չի հրաժարվի Ուկրաինայից»:

«Մեր շահը խաղաղ Եվրոպան է, մենք չենք պատերազմում Ռուսաստանի հետ։ Բայց մենք չենք կարող թույլ տալ, որ Ռուսաստանը հաղթի Ուկրաինայում», – ասել է Ֆրանսիայի նախագահը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում