Լավրովը հայտարարել է Հնդկաստանի հետ ժամանակակից զենքի արտադրության հարցում առաջընթացի մասին
Նմանատիպ
Մոսկվան առաջընթաց է արձանագրում Նյու Դելիի հետ ժամանակակից սպառազինության արտադրության հարցում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հնդկաստանի արտգործնախարար Սուբրահմանյամ Ջայշանկարի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք քննարկել ենք ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները, այդ թվում՝ ժամանակակից զինատեսակների համատեղ արտադրությունը, և այստեղ կա նաև կոնկրետ առաջընթաց», – հայտարարել է Լավրովը։
Լավրովը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է արտադրել ռազմատեխնիկական արտադրանք «Արտադրել Հնդկաստանում» ծրագրի շրջանակներում։
«Մենք հասկանում ենք և պատրաստ ենք աջակցել նրանց նախաձեռնությանը` արտադրել ռազմական արտադրանք «Make in India» ծրագրի շրջանակներում: Մենք պատրաստ ենք համագործակցել այդ հարցում»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Լավրովը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում