Եղանակը Հայաստանում․ սպասվում են տեղումներ

Եղանակը Հայաստանում․ սպասվում են տեղումներ

Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 4-ի գիշերը, 6-ի ցերեկը, 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 4-ի ցերեկը առանձին շրջաններում, 5-ին, 6-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռային գոտիներում կլինեն թաց ձյան տեսքով։ Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։

Քամին հարավարևմտյան է, 2-5 մ/վ արագությամբ, հունվարի 4-ին և 8-ին սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վրկ արագությամբ։

Հունվարի 4-ի և 5-ի գիշերը օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում հունվարի 4-ի գիշերը, 6-ի ցերեկը, 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 4-ի երեկոյան, 5-ին, 6-ի գիշերը սպասվում են տեղումներ և մառախուղ։

Մայրաքաղաքում հունվարի 4–ի ցերեկը կլինի 8-10 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +3…+5 աստիճան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում