Abrams տանկերն Ուկրաինայում «անհետացել են». Forbes

Abrams տանկերն Ուկրաինայում «անհետացել են». Forbes

Forbes ամսագիրը գրում է, որ Abrams տանկերի Ուկրաինա ժամանումից ի վեր դրանք ոչ մի տեղ չեն նկատվում: «Արդեն երկու ամիս է, ինչ ամերիկյան նախկին M-1 տանկերը ժամանել են Ուկրաինա։ Եվ երկու ամիս է, ինչ մենք չենք տեսնում տանկերի գոյության որևէ ապացույց», – ասվում է հրատարակության հաղորդագրության մեջ։

Ինչպես նշում Է Forbes-ը, պարզ չէ, թե ինչ է անում Ուկրաինան տանկերի հետ: Ամսագրի կարծիքով՝ Կիևը պետք է զբաղվի այդ տանկերի զրահատեխնիկայի ուժեղացմամբ, որպեսզի նրանք կարողանան դիմակայել ռուսական դրոնների հարձակումներին։

Սպիտակ տունն ավելի վաղ հաստատել էր, որ Abrams-ի առաջին խմբաքանակը ուղարկվել է Ուկրաինա և ԱՄՆ-ն մտադիր է մատակարարել ընդհանուր առմամբ 31 տանկ: Ընդ որում, Ինչպես հայտնել Է Wall Street Journal պարբերականը, ուկրաինացի պաշտոնյաները կարծում են, որ Abrams-ի մատակարարումը չի կարող փոխել իրավիճակը ճակատում։

Ուկրաինայի հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը նույնպես խոստովանել է, որ այդ տանկերը առաջնագծում «երկար չեն ապրի»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում