Իսրայելը մտադիր Է Գազայի վերահսկողությունը փոխանցել տեղի վարչակազմին

Իսրայելը մտադիր Է Գազայի վերահսկողությունը փոխանցել տեղի վարչակազմին

Իսրայելը մտադիր չէ վարչական վերահսկողություն սահմանել Գազայի հատվածի նկատմամբ, ռազմական գործողության ավարտից հետո որոշ ժամանակ անց իշխանությունը կփոխանցի տեղի վարչակազմին: Այս մասին հայտնել է The Jerusalem Post պարբերականը։

Աղբյուրի տեղեկատվության համաձայն՝ ծրագիրը ենթադրում է Գազայում գոյություն ունեցող քաղաքացիական վարչական կառույցների ինտեգրում ավելի լայն «տեղական կառավարության» մեջ, որտեղ ներկայացված չեն լինի արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմնակիցները, որոնք մինչև ռազմական գործողությունների սկսվելը լիովին վերահսկում էին Գազայի հատվածը:

«ՀԱՄԱՍ-ը չի կառավարի Գազան, սակայն Իսրայելը նույնպես այնտեղ քաղաքացիական կառավարում չի իրականացնի», – հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը ռազմական կաբինետի խորհրդակցության մեկնարկից առաջ, որտեղ պետք է քննարկվի այդ նախագիծը:

Ինչպես գրում է պարբերականը, ոլորտի հետպատերազմյան կառուցվածքի նախագիծը ենթադրում է անորոշ տևողության անցումային շրջան, որի ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը վերահսկողություն կպահպանի անվտանգության ոլորտում:

Ընդ որում, ենթադրվում է նաև արտաքին ուժերի՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի և ԱՄԷ-ի մասնակցությունն այդ գործընթացում: Նրանք կարող են ներգրավվել ներքին անվտանգության ապահովման գործողություններում, հայտնել է The Jerusalem Post-ը: 

«Չի բացառվում նաև Պաղեստինի ազգային վարչակազմի ներկայացուցիչների մասնակցությունը Գազայի հետպատերազմյան գործընթացին»,- հավելել է թերթը ՝ մանրամասներ չներկայացնելով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում