Եղանակի տեսությունը Հայաստանում

Եղանակի տեսությունը Հայաստանում

Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 8-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։

Հունվարի 10-ին շրջանների զգալի մասում, 11-ին և 12-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռնային գոտիներում կլինեն ձյան տեսքով, հովտային և նախալեռնային շրջաններում անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։

Քամին արևմտյան է, 3-7մ/վ արագությամբ, հունվարի 8-ին սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վրկ, 9-ին 20-25մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն հունվարի 8-10-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում հունվարի 8-9-ին, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 10-ին և 12-ին սպասվում են տեղումներ և մառախուղ։

Մայրաքաղաքում հունվարի 8–ի ցերեկը կլինի +9․․․+11 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +3…+5 աստիճան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում