Իսրայելի ԱԳ նախարարն Էրդողանին հիշեցրել է հայերի ցեղասպանության մասին
12/01/2024 22:17
Նմանատիպ
Ի պատասխան Գազայի հատվածում ռազմական գործողությունների մասով Թուրքիայի մեղադրանքին՝ Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը Ռեջեփ Թայիփ Էրդողանին հիշեցրել է հայերի ցեղասպանության մասին՝ X-ում գրառմամբ։
«Հայոց ցեղասպանության պատմություն ունեցող Թուրքիայի նախագահը պարծենում է, որ Հաագայի դատարան է փոխանցել Իսրայելին ցեղասպանության մեջ մեղադրող նյութեր:
Մենք հիշում ենք հայերին և քրդերին: Ձեր պատմությունն է դա ասում: Իսրայելը պաշտպանվում է ձեր բարբարոս դաշնակիցներից, ոչ թե կործանում»,- գրել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում