Իրանի ԱԳՆ-ն կոչ Է արել ԱՄՆ-ին դադարեցնել Իսրայելին աջակցությունը

Իրանի ԱԳՆ-ն կոչ Է արել ԱՄՆ-ին դադարեցնել Իսրայելին աջակցությունը

Սպիտակ տունը Եմենին հարվածելու փոխարեն պետք է անհապաղ դադարեցնի աջակցությունը Իսրայելին՝ տարածաշրջանում անվտանգությունը վերականգնելու համար: Ինչպես փոխանցում է Irna գործակալությունը, այս մասին ուրբաթ երեկոյան հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը։

«Գազայի կանանց և երեխաներին աջակցելու և Իսրայելի կողմից իրականացվող ցեղասպանությանը դիմակայելու Եմենի գործողություններն արժանի են գովասանքի», – գրել Է Իրանի արտաքին գործերի նախարարը X-ի (նախկին Twitter-ի) իր էջում:

Նախարարի խոսքով՝ Սանան լիովին հավատարիմ է ծովում անվտանգության ապահովմանը և նավարկությանը։

«Սպիտակ տունը Եմենի վրա ռազմական հարձակման փոխարեն պետք է անհապաղ դադարեցնի անվտանգության ոլորտում ցանկացած ռազմական համագործակցություն Թել Ավիվի հետ, որոնք ուղղված են Գազայի և Հորդանան գետի Արևմտյան ափի բնակիչների դեմ»,-նշել է Ամիր Աբդոլլահիյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում