ԱՄՆ-ն Իսրայելից պահանջել է վերականգնել կապը Գազայի հատվածում. Politico
Նմանատիպ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Իսրայելից պահանջում է վերականգնել կապի և ինտերնետի հասանելիությունը Գազայի հատվածում։ Այս մասին հաղորդում է Politico պարբերականը:
«Բայդենի վարչակազմը պնդում է, որ Իսրայելը վերականգնի հեռահաղորդակցության հասանելիությունը Գազայում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատման ֆոնին, որը տևել է ռեկորդային վեց օր և միլիոնավոր պաղեստինցիներ մնացել են առանց էլեկտրականության և ինտերնետի», – ասվում է հաղորդագրության մեջ:
Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Ադրիեն Ուոթսոնի հայտարարության համաձայն, որը մեջբերում է պարբերականը, հեռահաղորդակցության բացակայությունը մարդկանց զրկում է կենսական կարևոր տեղեկատվության հասանելիությունից, ինչպես նաև խաթարում է հումանիտար կազմակերպությունների անվտանգ գործելու հնարավորությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում