Բլինկենը շանտաժի միջոցով ցանկանում է հասնել պաղեստինյան պետության ստեղծմանը

Բլինկենը շանտաժի միջոցով ցանկանում է հասնել պաղեստինյան պետության ստեղծմանը

Իսրայելում շատերը կարծում են, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը շանտաժն օգտագործում է պաղեստինյան պետության ստեղծման նպատակին հասնելու համար։

Այս մասին գրում է Jerusalem Post-ը մեջբերելով Իսրայելի որոշ ներկայացուցիչների կարծիքները, որոնք պնդում են, որ ելնելով «խելացի լինելու անհրաժեշտությունից և Պաղեստինյան պետականության ձևավորման նպատակին հասնելու նոր ստեղծագործական ուղիներ հորինելուց», ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն այժմ դիմել է այն սպառնալիքին, որ «արաբները չեն վճարի Գազայի վերականգնման համար՝ առանց Պաղեստինյան պետականության ճանապարհը նշելու»:

Ինչպես կարծում են Իսրայելում, Բլինկենը հստակ հասկացնում է, որ «եթե մենք չենք ցանկանում մեզ վրա վերցնել Գազայի վերականգնման բոլոր ծախսերը, մենք ստիպված կլինենք համակերպվել պաղեստինցիների հետ՝ խթանելով վերականգնման լայնածավալ նախագիծ սկսելու նրանց պատրաստակամությունը»: 

«Չնայած ինչ-որ մեկը կարող է դա անվանել արդար փոխանակում, ես դա կանվանեի ֆինանսական շանտաժ՝ քաջ գիտակցելով, որ Իսրայելը չի կարող իրեն թույլ տալ նման ծախսեր կատարել, երբ իր վրա է դրված բոլոր հարավային համայնքների վերականգնման հսկայական բեռը, որոնք ավերվել են ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների կողմից», – մեջբերում Է Jerusalem Post-ը, հղում անելով անանուն զրուցակցին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում