Ի՞նչու Իրանը գնաց Պակիստանի հետ էսկալացիայի. Forbes

Ի՞նչու Իրանը գնաց Պակիստանի հետ էսկալացիայի. Forbes

Գազայի հատվածում պատերազմի սկսվելուց հետո ԱՄՆ-ի և Իսրայելի դիմակայությունն Իրանի հետ ընթանում է էսկալացիայի ճանապարհով: Ոչ ոք մեծ պատերազմ չի ցանկանում, բայց այն կարող է ինքն իրեն սկսվել: Այս մասին գրում է Forbes-ը։

Այն ժամանակ, երբ աշխարհը վախենում էր ԱՄՆ-ի կամ Իսրայելի ուժերին Իրանի հարվածներից, Թեհրանն անսպասելի քայլ արեց՝ հարձակվեց Իրաքի քրդերի և Պակիստանի բելուջների վրա: Հատկապես ոչ ստանդարտ դարձավ երկրորդ թիրախի ընտրությունը։ Եթե Իրաքի տարածքին և այդ երկրում քրդական կառույցներին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պարբերաբար հարվածներ է հասցնում, ապա Պակիստանի տարածքն առաջին անգամ է իրանական հարձակման ենթարկվում, նշում է պարբերականը:

Միջազգային հարցերով ռուսական խորհրդի փորձագետ Նիկիտա Սմագինի կարծիքով, այս իրավիճակից դուրս գալու համար Թեհրանը փորձում է ընդգծել, որ իր գլխավոր նպատակը ահաբեկչության դեմ պայքարն է: Այստեղից էլ Պակիստանին հասցված հարվածը, որն առայժմ հանգեցրել է լարվածության նոր օջախի ի հայտ գալուն, հավելում է Forbes-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում