ԵՄ-ն հնարավոր է հարվածի Հունգարիայի տնտեսությանը
Նմանատիպ
Եթե Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն այս շաբաթ ԵՄ գագաթնաժողովում վետո դնի Ուկրաինային 50 մլրդ եվրո օգնություն հատկացնելու վրա, Եվրամիությունը կհարվածի Հունգարիայի տնտեսությանը: Ինչպես փոխանցում է Financial Times-ը, այս մասին ասվում է եվրոպացի դիվանագետների կազմած փաստաթղթում:
«ԵՄ-ն այս դեպքում մտադիր է միջոցներ ձեռնարկել, որոնք կհարվածեն Հունգարիայի տնտեսության թույլ կողմերին»,-գրում է պարբերականը։
Եթե փետրվարի 1-ի գագաթնաժողովում համաձայնություն ձեռք չբերվի, եվրոպական այլ երկրների ղեկավարները հրապարակայնորեն կհայտարարեն, որ Հունգարիայի վարչապետի ոչ կառուցողական պահվածքի պատճառով ԵՄ-ն ֆինանսավորում չի հատկացնի Բուդապեշտին, ասվում է փաստաթղթում:
Եթե ԵՄ-ն դադարեցնի Հունգարիայի ֆինանսավորումը, դա կվախեցնի ներդրողներին և կհարվածի աշխատատեղերին և տնտեսական աճին: Նման միջոցառումները կարող են հրահրել պետական դեֆիցիտի ֆինանսավորման արժեքի հետագա աճ և արժույթի փոխարժեքի անկում, նշված Է փաստաթղթում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում