Բլինկենը Եգիպտոսում քննարկել է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հնարավոր հրադադարը

Բլինկենը Եգիպտոսում քննարկել է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հնարավոր հրադադարը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Կահիրեում է, որտեղ հանդիպումներ է անցկացրել Եգիպտոսի իշխանությունների հետ։ Հանդիպումների ընթացքում կողմերը պետք է կենտրոնանաին Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև ընթացող պատերազմի հրադադարի վրա՝ գերիների վերադարձի դիմաց։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։

Բլինկենի այցը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Իսրայելը հայտարարել է, որ ռազմական գործողությունները պետք է տեղափոխի Գազայի հատվածի Ռաֆահ քաղաք, որը գտնվում է Եգիպտոսի հետ սահմանին։

ՄԱԿ-ի հումանիտար հարցերով մասնագետները հայտարարել են, որ Իսրայելի կառավարության արձակած տարհանման հրահանգներն այժմ վերաբերում են Գազայի հատվածի երկու երրորդին, և ամեն օր հազարավոր մարդիկ տեղահանվում են դեպի սահմանային հատվածներ։

Եգիպտոսը հայտարարել է, որ սահմանի մոտ իսրայելական զորքերի տեղակայումը կարող է սպառնալ երկու երկրների միջև 40 տարի առաջ ստորագրված հաշտության համաձայնագրին։ Եգիպտոսը մտավախություն ունի, որ ռազմական գործողությունների տարածումը դեպի Ռաֆահ կստիպի պաղեստինցիներին հատել սահմանը, իսկ Կահիրեն չի ցանկանում նման սցենար թույլ տալ։

Էնթոնի Բլինկենը բազմիցս հայտարարել է, որ պաղեստինցիներին չպետք է ստիպել դուրս գալ Գազայից։

Եգիպտոսից հետո Բլինկենը կմեկնի Կատար, իսկ փետրվարի 5-ին նա Էր Ռիադում հանդիպել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում