ՌԴ-ն Թուրքիա գազի մատակարարումների ծավալով զբաղեցրել է երրորդ տեղը

ՌԴ-ն Թուրքիա գազի մատակարարումների ծավալով զբաղեցրել է երրորդ տեղը

Ռուսաստանի հետ գազի գնի և զեղչերի վերաբերյալ բանակցությունների մանրամասները թուրքական կողմը չի բացահայտի, այս թեման շահարկելու լրատվամիջոցների փորձերը տեսանելի են, RIA Novosti-ին հայտնել է էներգետիկ ոլորտի աղբյուրը։

Անցյալ տարվա արդյունքներով Ռուսաստանը Թուրքիա գազի մատակարարումների ծավալով զբաղեցրել է երրորդ տեղը՝ առաջ անցնելով Ղազախստանից. արտահանումը գերազանցել է 348 մլն դոլարը։ Թուրքական լրատվամիջոցներում պարբերաբար տեղեկություններ են հայտնվում ռուսական գազի զեղչեր ստանալու թուրքական կողմի ցանկության մասին։

«Մենք չենք բացահայտի մեր բանակցությունների մանրամասները, խոսքը վերաբերում է երկու երկրների, որոնք էներգետիկ մատակարարումների ոլորտում համագործակցության մեծ փորձ ունեն»,- ասել է գործակալության զրուցակիցը։

«Մենք տեսնում ենք որոշ լրատվամիջոցների կողմից այս թեման շահարկելու փորձեր»,- հավելել է նա։

Ռուսաստանը Թուրքիային գազի հիմնական մատակարարներից է։ Երկու երկրներն էլ մշակում են «գազային հանգույց» նախագիծ՝ ռուսական գազը Թուրքիայի տարածքով Եվրոպա հասցնելու համար։ Թուրքիայում ձմռանը գազի մատակարարման հետ կապված խնդիրներ չեն սպասվում, պահեստարանները լիքն են, ավելի վաղ հայտարարել էր էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում