Կդադարեցնենք ԱՄՆ-ի հետ գործընկերությունը, եթե այլևս օգնություն չտրամադրեն․ Զելենսկի
Նմանատիպ
Կդադարենք ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկեր լինել, եթե այլևս օգնություն չտրամադրեն։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսի հետ հանդիպումից հետո։
Զելենսկին, միևնույն ժամանակ, ասել է, որ Կիևը նման սցենար չի քննարկում:
«Ակնկալում ենք, որ Կոնգրեսը դրական որոշում կկայացնի, քանի որ մեզ համար կենսական նշանակություն ունի ֆինանսական օգնության նոր փաթեթը։ Այսօր այլընտրանք չենք փնտրում, որովհետև հույսը դրել ենք Միացյալ Նահանգների՝ մեր ռազմավարական գործընկերոջ վրա, սակայն եթե ԱՄՆ-ն հրաժարվի օգնության տրամադրումից, մենք կսկսենք մտածել ռազմավարական գործընկերությունը դադարեցնելու մասին», – ասել է Ուկրաինայի նախագահը՝ Մյունխենի անվտանգության համաժողովում։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի հետ անվտանգության երաշխիքների մասին պայմանագիրը կարող է ստորագրվել, երբ Կոնգրեսը հաստատի օգնության նոր փաթեթը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում