Հունաստանի վարչապետը Ռուսաստանին Եվրոպայի թշնամի է անվանել

Հունաստանի վարչապետը Ռուսաստանին Եվրոպայի թշնամի է անվանել

Հունաստանի վարչապետ Կիրակոս Միցոտակիսը Եվրոպայի ժողովրդական կուսակցության համաժողովի ժամանակ Ռուսաստանին անվանել է Եվրոպայի թշնամի և խոստացել շարունակել աջակցել Ուկրաինային:

«Եվրոպայի համար այս մռայ ժամանակ… մենք ցույց ենք տվել Ուկրաինային միասնական ճակատով աջակցելու մեր վճռականությունը»,- ընդգծել է քաղաքական գործիչը:

Նա նշել է, որ այդպիսի շրջադարձ «թշնամիները, միգուցե, չէին սպասում»: Միցոտակիսի խոսքերով, Հունաստանը կշարունակի աջակցել Ուկրաինային ինչպե՛ս տնտեսական, այնպես էլ ռազմական ոլորտներում:

Հունաստանի վարչապետը խոսել է Օդեսա կատարած իր ուղեւորության մասին: Միցոտակիսը նշել էր, որ «ռուսական հրթիռը խոցել է նավահանգիստը», երբ նա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ այցելել է այդ հաստատություն։

«Դուք մեզ չեք վախեցնի, մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային, քանի դեռ դա կպահանջվի», – ասել է քաղաքական գործիչը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում