Պուտինը ստացել է ձայների ավելի քան 87 տոկոսը
Նմանատիպ
Ռուսաստանում մարտի 15-17-ն անցկացված նախագահական ընտրություններում, ըստ քվեաթերթիկների 30,08 տոկոսի հաշվարկի, հաղթում է գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, ստանալով ձայների 87․37 տոկոսը։ Այս մասին հայտնում է ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Երկրորդ տեղում է ՌԴ Կոմունիստական կուսակցության պատգամավոր Նիկոլայ Խարիտոնովը, ստանալով 4․09 տոկոս քվե։
Երրորդ տեղում է «Նոր մարդիկ» կուսակցությոան ներկայացուցիչ, Պետդումայի փոխխոսնակ Վլադիսլավ Դավանկովը՝ հավաքելով 3․91 տոկոս քվե, չորրորդ տեղում Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Լեոնիդ Սլուցկին՝ ստանալով 3․05 տոկոս քվե:
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 20:00-ի դրությամբ ընտրատեղամասերում քվեարկել է ընտրողների 73,33 տոկոսը։ Այս տվյալները չեն ներառում էլեկտրոնային քվեարկությամբ ընտրություններին մասնակցած ռուսաստանցիների թիվը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում