«Իսլամական պետություն» խմբավորումը ստանձնել է «Crocus City Hal»-ի ահաբեկչության պատասխանատվությունը
Նմանատիպ
«Իսլամական պետություն» խմբավորումը ստանձնել է Մոսկվայի ահաբեկչության պատասխանատվությունը: Այս մասին հայտնել է «Ալ-Արաբիա» հեռուստաընկերությունը:
Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 22-ին, անհայտ անձինք կրակ են բացել Մոսկվայի «Crocus City Hall»-ում, «Պիկնիկ» խմբի համերգից առաջ, ինչի արդյունքում նաև հրդեհ է բռնկվել։
Այս պահին զոհերի թիվը գերազանցել է 60-ը, սակայն այն կարող է դեռևս աճել։ Հիվանդանոցներում է գտնվում 115 մարդ, որոնցից 5-ը երեխա։
Ներկայումս հրդեհը մեկուսացված է։ Հրդեհի մեկուսացումից հետո զոհերից մեկի հագուստի վրա հայտնաբերել են ինքնաշեն պայթուցիկ սարքի նմանվող առարկա: Այն վնասազերծվել է։ Նախնական տվյալներով՝ մահացածը ահաբեկիչներից մեկն է։
«Կրոկուսի» 5 աշխատակից է ձերբակալվել, նրանց հարցաքննում են։ Հայտնի է, որ ահաբեկիչները միասին են տեղաշարժվել, ոչինչ չեն բղավել և պատանդ չեն վերցրել, նրանք անխնա գնդակահարել են մարդկանց։
ՌԴ հատուկ ծառայությունները հայտնում են, որ Հարձակվողների ուսապարկերում եղել են վառելիքով տարաներ, հարձակումից հետո նրանք լցրել են այն և այրել, ինչը ուժեղ հրդեհ է առաջացրել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում