AM | RU
USD
EUR
RUB

Շնորհակալություն, Շահեն

 

- Հայրիկ, Զինո հոպարի հայրիկը հիմա երկնքու՞մ է։
- Այո, բալես։
- Էս սարերի՞ց էլ բարձր։
- Հա, քաղցր։
- Ինքը հերո՞ս է։
- Հա…

Քարվաճառ – Տոնաշեն ճանապարհին 4-ամյա որդուս` Վահեի շուրթերից հնչող այս հարցերը խորհրդավոր են թվում։ Ճամփորդությանը դեպի Արցախ երեխաներիս վաղուց էի նախապատրաստել։ Նրանք անհամբեր սպասում և օրերի էին հաշվում, թե երբ պետք է մեկնենք։

- Հայրիկ, մնաց ութ օ՞ր, - հարցնում էր Լևոնը` ավագ որդիս։

Հետհաշվարկն սկսել էինք քսաներկու օրից։ Այս տարվանից դպրոց հաճախող որդիս, կարծես, շատ մեծ կարևորություն է տալիս դասերին։ Նա անհամբեր սպասում էր Այբուբենի առաջին «ա» տառին հասնելուն։ Անհանգստանում էր, որ հանկարծ Արցախ այցելելու օրերը չհամընկնեին այդքան երկար սպասված դասի հետ։ Բախտը բերեց։ Մինչ ճամփորդելը նա արդեն հասցրել էր չորս տառ սովորել։ Ճանապարհին բոլորի մոտ գլուխ էր գովում. «Ես արդեն չորս տառ գիտեմ` ա, ու, ս, ր»։

- Հայրիկ, իսկ դու ասել էիր, որ պատերազմում հայերն են հաղթել։ Բա Զինոյի պապային ո՞վ է սպանել, - փոքր եղբոր սկսած զրույցը շարունակում է Լևոնը։

- Հա, բալես, մենք ենք հաղթել։ Բայց պատերազմի ժամանակ թուրքերն էլ են կարողացել մարդ սպանել։ Զինոյի պապան միշտ ամենավտանգավոր տեղերում է կռվել։ Իրա զինվորներից առաջ էր գնում, դրա համար էլ զոհվել է։

- Բայց ասել ես, որ ուղղաթիռի մեջ է եղել…

- Ճիշտ է։ Թուրքերը տեսել են, որ հայ զինվորները ուղղաթիռով գալիս են, ներքևից կրակել են…

- Հայրիկ, իմ ձեդո՞ն էլ է էստեղ կռվել թուրքերի հետ, թե՞ ուրիշ տեղ։

- Էստեղ էլ, ուրիշ տեղ էլ, - պատասխանում եմ ես։

Տղաներիս այս պատասխանն ակնհայտորեն շատ է դուր գալիս։ Նրանք սկսում են այլ աչքով նայել շրջապատող լեռներին ու անտառներին։ Երեխաների ոգևորությունը խիստ ակներև էր։ Մեքենայում նստածներիս տրամադրությունը բարձրանում էր։ Թվում է` բոլորը սպասում են նրանց հաջորդ հարցին։

- Մուկուչ ձյաձյա, բա գիտե՞ս, որ իմ ձեդոն զինվոր ա, - հարցնում է փոքր որդիս մեքենայում մեզ հետ ճամփորդող Մկրտիչ Տոնոյանին։

- Իսկ դու գիտե՞ս, որ Մուկուչ ձյաձյան էլ է էստեղ կռվել։ Այ էն սարերից եկել են ու էստեղի բոլոր թուրքերին սպանել։ Կեսն էլ փախել են, - Մկրտիչի փոխարեն պատասխանում եմ ես։

- Ձեդոյիս հետ միասի՞ն։

- Բա իհարկե, - արձագանքում է Մկրտիչը։

Երեխաների ոգևորությունն էլ ավելի նկատելի է դառնում։ Փոքր որդիս` Վահեն, անընդհատ խնդրում է մեզ հետ ճամփորդող մյուս ընկերոջս` Միքայել Յալանուզյանի լուսանկարչական սարքը և րոպեն մեկ լուսանկարում պատուհանից բացվող գեղեցիկ տեսարանները։

- Ուզում եմ մամային ցույց տամ, - պատճառաբանում է Վահեն, - թող տեսնի որտեղ եմ եղել։ Ձեդոյին էլ ցույց կտամ։

Այսպես ուրախ գնում էինք դեպի Տոնաշեն։ Հոկտեմբերի 24-ին այնտեղի զորամասում պիտի լիներ լեգենդար ազատամարտիկ Շահեն Մեղրյանի հուշարձանի բացման պաշտոնական արարողությունը։ Այդ իրադարձությանը վաղուց էի սպասում։ Ներքին հպարտություն էի զգում Շահենին ճանաչելու, նրա որդու հետ ընկերություն անելու, Հայրիկիս և իր միասին անցած ճանապարհի և նմանատիպ այլ բաների համար։ Հուշարձանի բացումից մի քանի օր առաջ Մոսկվայում էի` Զինավոր Մեղրյանի նշանդրեքի արարողությանը։ Մտածում էի, որ վերջին օրերը շատ բովանդակալից էին նրա համար. անընդհատ ինչ-որ բաներ էին տեղի ունենում։ Փորձում զգալ նրա ապրումները, ավելի լավ հասկանալ ընկերոջս…

Դեռ Մոսկվայում էր Զինոն ասում, որ երեխաներին դժվար կլինի Տոնաշեն տանելը։

- Փոքր են, երկու օր ձների մեջ ո՞նց ես պահելու, - հարցնում էր Մեղրյանը։

- Տղա են։ Ուզում են։ Ես էլ եմ շատ ուզում… Երեխեքին խոսքերով չեն դաստիարակում։ Թող գան, տեսնեն, իմանան։

Զինավորը լուռ ժպտում է։ Ակնհայտ է, որ փաստարկներս նա չի կարող վիճարկել։ Ես նույնպես գոհ եմ։

Քարվաճառ – Տոնաշեն ճանապարհին մտքերը փոխվում են կայծակնային արագությամբ։ Գիշերը Քարվաճառում էինք մնացել` իմ լավ ընկերներ Դավիթի և Թամարի կիսակառույց տանը։ Երեխաներս սկզբից շատ էին զարմացել, թե ինչպես կարելի է ապրել նման բնակարանում։ Վահեն անընդհատ խորհուրդներ էր տալիս երիտասարդ զույգին. «Վարձով ապրեք մինչև սա սարքեք։ Պատերը ներկեք։ Գետնին մի բան փռեք…»։ Լևոնը, իր հերթին, թուղթ ու գրիչով նախագծում է Դավիթի ու Թամարի տան ապագա կահավորումը։ Մեկնելուց առաջ երեխան դառնում է դեպի Թամարը և ասում.

- Ձեր տունը քանդված ա, բայց շատ լավն ա։ Ես սիրում եմ ձեր տունը։ Շնորհակալություն…

Ճանապարհին մտածում էի, որ նրանց տունն իսկապես կարող էր շատ ավելի լավը լինել։ «Սխալ են անում։ Քարվաճառում ապրողը պետք է նաև հողագործ լինի, անասնապահ։ Հողն այդպես են շենացնում։ Իսկ Քարվաճառի պես բնակավայրերը` առավել ևս։ Դասատու աշխատելով կամ կայքերում հոդված գրելով բան դուրս չի գա։ Երևի հենց էտ գործն է պատճառ դարձել, որ սկի հավ չեն պահում։ Շատ սխալ են անում», - ինքս ինձ մտորելով մեքենան վարում էի դեպի Տոնաշեն։

Հետո ուրիշ մտքեր նույնպես եկան։ «Ճանապարհներ են պետք այս կողմերում։ Ենթակառուցված։ Մարդկանց ոգևորել է պետք», - մտածում էի ես` զուգահեռաբար ունկնդրելով ընկերներիս` Մկրտիչի և Միքայելի զրույցներն։ Ընդհանրապես պետք է նշել, որ շատ հետաքրքիր զրուցակիցներ են։ Տղաները նկատում էին բառացիորեն ամեն ինչ։ Եվ, որ ամենակարևորն է, նրանք ունեն մեր հասարակության առջև ծառացած խնդիրների լուծումներ։ Հաճախ վեճի նմանվող նրանց զրույցը խիստ բովանդակալից և հետաքրքիր է։ Ինքս իմ մեջ մտածում էի, որ վաղուց չեմ մասնակցել նման բանավեճերի։ Աշխատանքային միջավայրս, կարծես, քննարկումների այլ ոճ է ձևավորել լեզվամտածողությանս մեջ։ Փաստ, որը մի քիչ անհանգստացնում էր ինձ։ «Ամեն ինչ կարգին է, - հանգստացնում էի ինքս ինձ, - այդպես էլ է պատահում…»

Տղաների զրույցը ժամանակ առ ժամանակ ընդհանտվում էր կա՛մ երեխաների հարցերով ու միջամտությամբ, կա՛մ տարբեր հուշեր արթնացնող վայրեր անցնելիս։

- Մաղավուզում շատ ենք բոյ տվել։ Այ էնտեղից իջանք, կանգնեք մի հատ նկարեմ էս տեղերքը, տղերքին ցույց տամ։ Կուզեն տեսնել, - ասում է Մկրտիչը և դուրս գալիս մեքենայից։

Երևում է, որ նա արդեն մեզ հետ չէ։ Մտքերով մի քսան տարի հետ է գնացել։ Նրա դեմքն ու հայացքը դվաճանում են, որ ինչ-որ անավարտ վեճ է շարունակում մտքում։ Կռիվ է տալիս ընկերների հետ, կատակում, ցավում զոհված տղերքի կորուստը։ Մե՛կ հառաչում է, մե՛կ ծիծաղով ինչ-որ բան պատմում անցած-դարձածից։

- Արեգասարն է… Ցուլը այ էն փեշին է զոհվել։ Էտքան ասեցի Լյովին ինձ էլ հետները տանեն։ Ես համաձայն չէի, որ էտ սարը շրջանցենք… Մենք էլ այ էս կողմից գյուղ մտանք, - տեսնելով Մատաղիսի համայնապատկերը` հաջորդ դրվագն է հիշում Մկրտիչը…

Երկու օր տևած ճանապարհն անցնում է մեկ ակնթարթի պես։ Հազար բան քննարկեցինք, հազար բան մտածեցինք և ահա մեր առջև բացվում է Տոնաշենի զորամասը։ Ներքևում հանդիսավոր տրամադրություն է։ Զինվորական արկեստրը տարբեր քայլերթներ է նվագում, զինվորները շքերթով անցնում և ողջունում են Արցախի Նախագահ Բակո Սահակյանին, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանին, թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին, Շահենի հարազատներին, աշխարհի բոլոր ծայրերից ժամանած հյուրերին։ Զորամասում իսկական տոն է։ Եվ տոնական այդ տրամադրության կենտրոնում Շահեն Մեղրյանն է։ Բոլորը լցված են հերոսի ոգով, բոլորը ոգևորված են նրա կենսական շնչով…

Ողջունելով Տոնաշենում հանդիպած բազում ընկերներիս` բռնեցի երկու որդիներիս ձեռքը և քայլեցի դեպի հերոսի նորաբաց հուշարձանը։

- Զինո հոպարի պապա՞ն այ սենց ա եղել, - հարցնում է Վահեն` տեսնելով հերոսի կիսանդրին։

- Հա, Վահե ջան։ Զինոյի հայրիկի արձանն է։

Իսկ քիչ այն կողմ կանգնած էր Զինավորը` ձեռքին հպարտ պահելով հոր շքանշանը։ Այդ օրը Արցախի Նախագահ Բակո Սահակյանը Շահեն Մեղրյանին շնորհել էր Արցախի հերոսի կոչում։ Զգացվում էր, որ ընկերս խառն ապրումների մեջ է։ Նա շրջապատված է տասնյակ ընկերներով, իրեն շնորհավել ցանակցող բազում այլ մարդկանցով։ Կողքին Արցախի բարձրագույն իշխանությունն էր կանգնած։ Նախագահի, պաշտպանության նախարարի, սրբազանի… բոլորի աչքերում հպարտություն և գոհունակություն էր զգացվում։ Ակնհայտ էր` Զինավորի, Շահենի եղբայրների և մարտական ընկերների ուրախությունը, նրանց ավելի էին ոգևորում։ Կարծես մի մեծ պարտքից ազատված լինեին…

Տղաներիս հետ մոտենալով հուշարձանին` ծաղիկներ դրեցինք պատվանդանին և մոտեցանք Զինոյին։ Զրույցը շատ կարճ էր.

- Շնորհավորում եմ, եղբայր։

- Շնորհակալություն, որ եկաք։

Այնուհետև Զինավորն իրեն նվիրեց երեխաներիս։ Նրանց զրույցը շատ աղմկոտ և ուրախ էր։ Իսկ ինձ մնում էր միայն շրջվել Շահենին և ասել այն միակ բառը, որ կարող էի արտաբերել. «Շնորհակալություն»։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Լրահոս
Կրեմլը հակամարտող կողմերին առավելագույն զսպվածության կոչ է արել Արցախի ՊՆ–ն հայտնում է ևս 28 զոհված զինծառայողի մասին․ հայտնի է նրանց անունները Արցախի ՊԲ ստորաբաժանումները առանձին հատվածներում հաջողությամբ իրականացնում են պատժիչ գործողություններ (տեսանյութ) Ադրբեջանական զինտեխնիկայի հերթական խոցումները. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Այս փուլում կարող է սթափության կոչ լինել միջազգային հանրությանը, որ քննարկենք Արցախի ճանաչումն ու ընդունենք. Զոհրաբյան Խոցված ադրբեջանական ԱԹՍ-ն` Վարդենիսի տարածքում (Տեսանյութ) «ԼՂ հարցում բոլոր արտաքին ու ներքին խաղացողները պետք է առավելագույն զսպվածություն ցուցաբերեն». ՌԴ ԱԳՆ Ազգային ժողովի արտահերթ նիստ. ՈՒՂԻՂ Տողանյան. Թուրքիան Սիրիայից գրոհայիններ է տեղափոխել Ղարաբաղ «ԼՂ շուրջ տիրող իրավիճակը պահանջում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արագ միջամտությունը». ՌԴ-ում ՀՀ դեսպան Եթե կապի դուրս գան, իրենց կյանքը կվտանգեն. Արծրուն Հովհաննիսյան Զոհված կին զինծառայողը Նորավան համայնքից էր Հակառակորդը անարդյունավետ կիրառել է «ՏՕՍ» ծանր հրետանային համակարգեր․ Արցախի ՊՆ Հենց այս պահին մեր տղաները հարյուրանոց մեխ են մեխում նրանց ճակատի մեջ. Հրանտ Մելիք-Շահնազարյան Վերականգնել ենք կորցրած դիրքերը և որոշակի առաջխաղացում գրանցել․ Արցախի նախագահ «Լիովին աջակցում եմ հայ ժողովրդին». ԵԽԽՎ-ում Կիպրոսի պատվիրակության ղեկավար Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է Արցախում ստեղծվել է օպերատիվ շտաբ «Այս ագրեսիան ևս մեկ անգամ ապացուցում է, որ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Բաքվին ռազմական օգնության տրամադրումը»․ ԱՄՆ կոնգրեսական Դավիթ Տոնոյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Գիշերվա ընթացքում շարունակված մարտերի ընթացքում ՊԲ-ն վերականգնել է նախկինում կորցրած մի շարք դիրքեր (տեսանյութ) Վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները Հրապարակվել է Արցախում զոհված ևս 15 զինծառայողի անուն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 28 ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Պահեստազորայինները մեկնում են առաջնագիծ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նախնական տվյալներով` հայկական կողմն ունի 16 զոհ և հարյուրից ավելի վիրավոր Հակառակորդի ԱԹՍ-ի խոցումը Ստեփանակերտի երկնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ ԱԺ հատուկ նիստը. ՈՒՂԻՂ ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը դիմել է տեղի հայերին ՀՀ խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչներ ՀՅԴ-ում են Նիկոլ Փաշինյանը ստորագրեց ռազմական դրություն հայտարարելու մասին որոշումը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս հայատարարությամբ․ ՈՒՂԻՂ «Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի իր ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում». ԵԽ պատգամավոր Միխաել Գալեր Տիգրան Աբրահամյան. Արցախում պահեստազորայինների հավաքը օպերատիվ և կազմակերպված է իրականացվում Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը իրականությանը չի համապատասխանում․ ՀՀ ՊՆ ՀՀԿ-ն ներդնում է իր ողջ ներուժը, դիվանագիտական կապերը՝ սատար կանգնելու Արցախի ժողովրդի անկախության սրբազան պայքարին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ Լավրովը Մնացականյանի հետ հեռախոսազրույցում լուրջ մտահոգություն է հայտնել. ՌԴ ԱԳՆ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan