Պաշտոնական տվյալներով՝ 23 գերի գտնվում է Ադրբեջանում․ Սահակյան
29/03/2024 14:18
Նմանատիպ
Այս պահի դրությամբ Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել շուրջ 210 գերեվարված հայերի: Այս մասին այսօր՝ մարտի 29-ին հայտարարել է միջազգային իրավունքի մասնագետ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը:
«Պաշտոնական տվյալներով՝ 23 անձ գտնվում է Ադրբեջանում։ 2020 թվականից Ադրբեջանում կան հինգ հայ գերիներ, երկուսը ռազմագերիներ են։ Մյուս դեպքերը կապված են 2023 թվականի հետ»,- նշել է նա։
Իրավապաշտպանի փոխանցմամբ՝ հայ ռազմագերիներին Բաքվում դատում են այն դատավորները, ովքեր, պատվեր կատարելով, քաղաքական ներքին դատավարությունների ժամանակ Ալիևի օգտին վճիռ են կայացրել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում