ԱՄՆ պետքարտուղարն Ալիևին կոչ է արել ազատ արձակել գերության մեջ պահվող անձանց

ԱՄՆ պետքարտուղարն Ալիևին կոչ է արել ազատ արձակել գերության մեջ պահվող անձանց

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի զարգացման կարևորությունը, որը տնտեսական օգուտներ կբերի ողջ տարածաշրջանին: Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը։

«Պետքարտուղարն ընդգծել է, որ ոչ մի արդարացում չկա սահմանին լարվածության սրմանը, և զգուշացրել է, որ ցանկացած կողմի ագրեսիվ գործողություններն ու հռետորաբանությունը կխաթարեն խաղաղության հեռանկարները:

Պետքարտուղարը միաժամանակ վերահաստատել է Ադրբեջանի կողմից իր միջազգային պարտավորություններին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների հետ կապված պարտավորություններն ու կոչ է արել ազատ արձակել անարդարացիորեն գերության մեջ պահվող անձանց», – ասված է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում