ԵԿՄ-ն կառավարությունից շուրջ 235 մլն-ի դրամաշնորհ կստանա
Նմանատիպ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 4-ի նիստում, որոշեց 234,6 մլն դրամ տրամադրել «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ին 2024 թվականին գործունեություն ծավալելու համար։
Որոշման հիմնավորման մեջ ասվում է. « 2020թ. պատերազմի ընթացքում «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ն ունեցել է նշանակալի մասնակցություն` ունենալով կազմակերպության անդամների մեծ թվով (74 զոհ) մարդկային կորուստներ և 114 վիրավոր: Հետպատերազմյան շրջանում ավելի քան 4000 ԵԿՄ կամավորականներ ՀՀ պաշտպանության նախարարության կազմում մարտական հերթապահություն են իրականացնել տարբեր մարտական դիրքերում:
Հաշվի առնելով, որ ԵԿՄ-ն համագործակցում է ՀՀ պաշտպանության նախարարության հետ, օժանդակում է նրա առջև դրված խնդիրների կատարմանը, ՀՀ զինված ուժերի համար դաստիարակում և պատրաստում է ապագա զինվորներ, նախագծի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի ապահովել ՀԿ-ի 2024թ-ի գործունեության իրականացումը ողջ ծավալով:
2020թ-ին պետական բյուջեի միջոցների հաշվին ԵԿՄ-ին վերը նշված նպատակների համար հատկացվել է դրամաշնորհ, իսկ 2021, 2022 և 2023 թվականներին ՀՀ կառավարության որոշումներով տարեկան հատկացվել է 234,638.0 հազար դրամ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում