ՀՀ-ից ակնկալում ենք արձագանք՝ ռազմաքաղաքական պայմանավորվածությունների վերաբերյալ․ Զախարովա
Նմանատիպ
Հայաստանի Հանրապետության իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այն պնդումների վերաբերյալ, համաձայն որոնց, Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովի շրջանակում ձեռք են բերվել ռազմաքաղաքական պայմանավորվածություններ։ Այս մասին այսօր, ապրիլի 18-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մոսկվան չի զարմանա, եթե պարզվի, որ Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ Երևանին իսկապես պարտադրվել են ռուսական ռազմաբազան և սահմանապահ զորքերը արևմտյան մասնագետներով փոխարինելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կրիտիկական ենթակառուցվածքների և էներգահամակարգի վերակողմնորոշում, այդ թվում՝ Մեծամորի ատոմակայանի ապամոնտաժում»,- նշել է նա։
Զախարովան հավելել է, որ Արևմուտքը ձգտում է գժտեցել հարևաններին Հարավային Կովկասում, իսկ Հայաստանին հատկացնում է միայն գործիքի դերը, որի օգնությամբ նրանք ցանկանում են նոր մեծ պայթյուն հրահրել տարածաշրջանում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում