Եվրահանձնաժողովը ստուգումներ է սկսել Ինստագրամում և Ֆեյսբուքում
Նմանատիպ
Եվրոպական հանձնաժողովը հետաքննություն է սկսել ամերիկյան Meta կորպորացիայի նկատմամբ։ Նպատակը, ինչպես նշում է The New York Times-ը, պարզելն է, թե կոմերցիոն նպատակներով օգտագործու՞մ է արդյոք ընկերությունն անչափահասների կախվածությունը սոցիալական ցանցերից։
Աղբյուրը գրում է, որ հանձնաժողովն անհանգստություն է հայտնել այն կապակցությամբ, որ Meta- ն կարող է անչափահաս օգտատերերի մոտ կախվածություն առաջացնել, ինչն էլ կարող է վնասել նրանց հոգեկան առողջությանը։
Եթե խախտումները հաստատվեն, ապա Հանձնաժողովը կարող է տուգանել Meta -ին՝ ընդհանուր եկամտի 6 տոկոսի չափով։ Անցյալ տարի ընկերության եկամուտը կազմել է 135 մլրդ դոլար։ Բացի այդ, հնարավոր է՝ ընկերությունը ստիպված լինի որոշակի փոփոխություններ մտցնել ծառայության մեջ։
Meta-ն արդեն տևական ժամանակ է, որ քննադատության է ենթարկվում նրա համար, որ իր խորհրդատվական ալգորիթմները նպաստում են երեխաների մոտ կախվածության առաջացմանը։ Անցած տարի հոկտեմբերին ԱՄՆ ավելի քան 30 նահագներ մեղադրել են ընկերությանը «եկամուտ ստանալու նպատակով երեխաներին ծուղակի մեջ գցող հզոր և աննախադեպ տեխնոլոգիաներ» կիրառելու համար, ինչը հակասում է օգտատերերի իրավունքներին։
Ըստ աղբյուրի՝ եվրոպացի կարգավորողները նաև հայտարարել են, որ հետաքննության շրջանակում համագործակցում են ամերիկացի գործըկներների հետ։
Meta-ն դեռևս չի մեկնաբանել մեկնարկած գործընթացը։
Հետաքննության ժամկետները դեռ հստակեցված չեն։ Նշվում է, որ այն Instagram-ի ու Facebook-ի դեպքում այն կիրականացվի առանձին-առանձին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում