Google-ը տևական ժամանակ հավաքագրել է օգտատերերի անձնական տվյալները
Նմանատիպ
Հանրահռչակ Google ընկերությունը տարիներ շարունակ հավաքել է օգտատերերի անձնական տվյալները, ձայնագրել անգամ երեխաների ձայնը։ Այդ մասին հաղորդում է 404 Media կայքը՝ վկայակոչեով Google-ի ներքին տվյալների բազան։
Համաձայն այդ բազայի՝ հինգ տարվա ընթացքում՝ 2013-2018 թվականներին, Google-ի աշխատակիցների կողմից անձնական տվյալների պահպանման և օգտագործման հազարավոր դեպքեր են արձանագրվել։
«Տվյալները, որոնք ստացել է 404 Media-ն, ներառում է անձնական տվյալների պաշտպանության և անվտանգության հարցեր, որոնց մասին հաղորդել են հենց Google-ի աշխատակիցները։ Դրանք վերաբերում են Google-ի սեփական արտադրանքներին և տվյալների հավաքման մեթոդներին»,-գրում է աղբյուրը։
Բազայում ներառված է նաև Waze-ի օգտատերերի հասցեների բացահայտման դեպքը, ավելի քան մեկ միլիոն օգտատերերի էլեկտրոնային փոստերի հասցեների գաղտնազերծումը Socratic կրթական հավելվածում և այլն։
Հիշեցնենք, որ դեռևս չորս տարի առաջ ԱՄՆ-ում հայց էր ներկայացվել Google-ի մայր ընկերության՝ Alphabet Inc.-ի դեմ: Կորպորացիան մեղադրվում էր տարբեր հավելվածների օգտատերերին լրտեսելու մեջ։
Տվյալների հավաքագրումն ընկերությունն արել է անգամ այն ժամանակ, երբ օգտատերերը «ինկոգնիտո» ռեժիմում են աշխատել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում