Xiaomi-ն ներկայացրել է ջրապաշտպան մատչելի սմարթֆոն
Նմանատիպ
Xiaomi ընկերությունը ներկայացրել է Redmi 13 սմարթֆոնը, որը ունի 108 մեգապիքսելանոց տեսախցիկ և բավականին մեծ էկրան։ Ինչպես հայտնում է GSMArena-ն, դա այս բրենդի 13-րդ շարքի առաջին սմարթֆոնն է։
Redmi 13-ը հագեցած է 6,79 դյույմանոց IPS էկրանով՝ Full HD-ի հնարավորությամբ։ Էկրանի պաշտպանությունն ապահովում է թրծված Corning Gorilla ապակին։
Նորության արտադրողականության համար պատասխանատու է MediaTek Helio G9 չիպը, որը հանդիսանում է Helio G88-ի կրկնօրինակը։ Սարքավորումն ունի 8 ԳԲ օպերատիվ հիշողություն։
5030 мАч հզորությամբ մարտկոցը հնարավորություն է տալիս արագ լիցքավորելու սմարթֆոնը․ ընդամենը 62 րոպերում այն լիցքավորվում է։ Սմարթֆոնը նաև ջրի կաթիլներից ու փոշուց պաշտպանող շերտ ունի։
Redmi 13-ը վաճառքում է արդեն, հասանելի է չորս գույներով, իսկ արժեքը մոտավորապես 180 դոլար է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում