Իլոն Մասկը կարող է լքել Tesla ընկերությունը
Նմանատիպ
Tesla ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռոբին Դենխոլմը բաժնետերերին հորդորել է գլխավոր տնօրեն Իլոն Մասկին 56 մլրդ դոլարի չափով պարգևավճար տալ։ Ինչպես հաղորդում է The Verge-ն, այլապես Մասկը կարող է լքել ընկերությունը։
Բաժնետերերը, ըստ աղբյուրի, պետք է ընտրություն կատարեն՝ համաձայնվել վճարել այդքան գումար և պահել Մասկի՞ն՝ որպես գլխավոր տնօրեն, թե՞ հունիսի 13-ից կորցնել նրան։ Որոշման համար կանցկվի քվեարկություն։
Իր ուղերձում Դենխոլմը շեշտել է Մասկի ինքնատիպ որակների մասին՝ որպես ղեկավար և Tesla-ի հետագա զարգացման համար նրա՝ ընկերությունում մնալու կարևորությունը՝ հատկապես արհեստական ինտելեկտի ոլորտում նրա կարողությունները հաշվի առնելով։
Եթե բաժնետերերը համաձայնեն պարգևավճարին, ապա Մասկը կդառնա մեր ժամանակներում ամենաբարձր վարձատրվող ղեկավարը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում