iPhone-ի բոլոր գաղտնաբառերի պահպանման համար կստեղծվի հատուկ հավելված
Նմանատիպ
Apple ընկերությունը iOS 18-ի օպերացիոն համակարգում iPhone սմարթֆոնների համար հատուկ հավելված է մշակել, որը կպահպանի օգտատերերի բոլոր գաղտնաբառերը։ Այդ մասին հաղորդում է Bloomberg-ը։
Գաղտնաբառերի մենեջերը՝ Passwords անունով, նախատեսված կլինի հատուկ գաղտնաբառերի ու օգտատերերի հաշվառման տվյալների պահպանման համար։ Հավելվածը կներդրվի iOS 18, iPadOS 18 և macOS 15 տարբերակներում ու կաշխատի արդեն գործող iCloud Keychain ֆունկցիայի հիման վրա, որն ապահովում է գաղտնաբառերի և հաշվառման տվյլաների սինխրոնիզացիան Apple-ի տարբեր սարքավորումների միջև։
Ներկա դրությամբ Apple-ում գաղտնաբառերին հասանելիությունն իրականացվում է համակարգային կարրգավորումների միջոցով՝ այն ժամանակ, երբ առանձին հավելվածներ առաջարկում են օգտատերերին ավելի հարմարավետ ինտերֆեյս՝ դրանք տեսնելու և կառավարելու համար։
Passwords-ի հիմնական առավելությունը կլինի գաղտնաբառերի հայտի մենեջերներից տվյալների ներմուծումը, ինչպես օրինակ՝ 1Password-ից и LastPass-ից։
Հավելվածում կլինի նաև հասանելիության բանալիների պահպանման համար նախատեսված տեղ և ներկառուցված գեներատոր՝ միանգամյա գաղտնաբառերի երկակի աուտենտիֆիկացիայի համար։
Բացի այդ, օգտատերերը կկարողանան նաև հետագայում օգտվել կայքերում գաղտնաբառերի ինքնաշխատ լրացման հնարավորությունից։
Apple-ի օպերացիոն համակարգի նոր տարբերակի շնորհանդեսը կկայանա հունիսի 10-ին կայանալիք WWDC ամենամյա համաժողովի շրջանակում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում