Samsung-ը թողարկել է «ապագայի կոշիկներ»՝ օժտված սմարթֆոնի կառավարման ֆունկցիայով
Նմանատիպ
Samsung ընկերությունը ցուցադրել է «ապագայի սպորտային կոշիկներ»՝ Shortcut Sneaker-ը, որոնք թույլ են տալիս կառավարել սմարթֆոնի գործառույթները՝ ժեստերի միջոցով։ Այդ մասին հայտնում է SamMobile-ը։
Կոշիկները մշակվել են Cheil Benelux գործակալության, հոլանդական Brut Amsterdam ընկերության և հայտնի դիզայներ Ռոելեմ վան Խոֆֆոմի հետ միասին։
Սպորտային այդ կոշիկերը ներբանի տակ ունեն ներկառուցված տվիչներ, որոնք շարժվելու ժամանակ արձագանքում են հինգ տարբեր շարժումների՝ ակտիվացնելով սմարթֆոնի համապատասխան հինգ ֆունկցիաներ։ Օրինակ՝ մի դեպքում զանգ է կատարվում, մեկ այլ դեպքում՝ երաժշտություն միացվում։
Աղբյուրի տեղեկություններով՝ Samsung-ը մտադիր չէ վաճառել Shortcut Sneaker կոշիկները պատահական խանութներում։ Կարտադրվի ընդամենը վեց զույգ կոշիկ, որոնք կներկայացվեն հուլիսի 9-15-ն անցկացվելիք Samsung Members հավելվածի օգտատերերի համար նախատեսված մրցույթին։
Մրցույթի հաղթողները հայտնի կդառնան հուլիսի կեսերին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում