Xiaomi 14-ում արհեստական ինտելեկտն արդեն իրականություն է
Նմանատիպ
Xiaomi 14 սմարթֆոնների HyperOS օպերացիոն համակարգերի բետա տարբերակներում արդեն հասանելի են արհեստական ինտելեկտի գործիքները։ Այդ մասին հաղորդում է GizChina-ն։
Արհեստական բանականությունը հայտնաբերվել է «Notes» հավելվածի թարմացված տարբերակում, որն ավտոմատ կերպով սեղմում-կրճատում է մեծ ծավալի տեքստային ինֆորմացիան։ Նորամուծությունը թույլ է տալիս գեներացնել կարճ տեքստերը, ինչը համապատասխանում է ChatGPT-ի հնարավորություններին։
HyperOS օպերացիոն համակարգում արհեստական բանականության գործառույթների աշխատանքի համար անհրաժեշտ է ինտերնետ կապի առկայություն, քանի որ տվյալների մշակումը տեղի է ունենում սերվերում, այլ ոչ թե սարքավորման մեջ։
Նույնանման գործառույթ ունի նաև One UI 6.1 տարբերակի «Notes» հավելվածը։ Միևնույն ժամանակ, Samsung-ի սմարթֆոնների ու պլանշետների դեպքում արհեստական բանականության ֆունկցիաները շատ ավելի լայն են։
Թե երբ HyperOS-ում կհայտնվի նոր ֆունկցիան և թե էլ որ տարբերակներում այն կներդրվի, չի հաղորդվում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում