iPhone-ի հնարավորությունները 25 տոկոսով ավելացել են iOS 18-ի թարմացումից հետո

iPhone-ի հնարավորությունները 25 տոկոսով ավելացել են iOS 18-ի թարմացումից հետո

iOS 18-ի բետա տարբերակը գրանցել է iPhone 15 Pro Max-ի նեյրոնային ցանցի 25 տոկոսանոց աճ: Այս մասին հայտնում է 9to5Mac կայքը։

Համաձայն հարթակի՝ iOS 17.5.1 օպերացիոն համակարգով աշխատող iPhone 15 Pro Max-ը Geekbench Core ML Neural Engine թեստով հավաքած միավորների թիվը 6000 էր, մինչդեռ iOS 18-ի բետա տարբերակի թարմացումից հետո այդ ցուցանիշն աճել է մինչև 7816 միավոր՝ 25%-ով բարձր նախորդ տարբերակից։ Շնորհիվ թարմացման՝ սմարթֆոնը կկարողանա արհեստական բանականության հետ կապված ավելի շատ գործառույթներ կատարել։

iOS 18-ի առաջին բետա տարբերակի թողարկումը տեղի է ունեցել հունիսի 10-ին  կայացած WWDC 2024 համաժողովից անմիջապես հետո։ Թողարկվել են նաև նոր iPadOS-ի, macOS-ի, watchOS-ի և tvOS-ի թեստային տարբերակները:

Հաղորդվում է, որ Apple-ի օպերացիոն համակարգերի թարմ տարբերակների ամբողջական թողարկումը սպասվում է աշնանը՝ iPhone 16-ի շնորհանդեսից հետո։

Հետևեք մեզ նաև Telegram-ում