Այսօրվա իշխանությունն արյունատենչ մի խումբ է, որը հանուն իր աթոռի պատրաստ է ցանկացած քայլի․ Բագրատ Սրբազան

Այսօրվա իշխանությունն արյունատենչ մի խումբ է, որը հանուն իր աթոռի պատրաստ է ցանկացած քայլի․ Բագրատ Սրբազան

Դուք ոչ միայն կատարել եք ձեր մասնագիտական պարտականությունը, այլև պայքարել եք ստի դեմ։ Հունիսի 12-ին լրագրողները տուժել են նաև ոստիկանական վայրագություններից։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։

«Այսօրվա իշխանությունն արյունատենչ փոքրիկ մի խումբ է, որը հանուն իր աթոռի պատրաստ է ցանկացած քայլի։ Հունիսի 12-ը դրա ապացույցն էր։ Քովիդից ու պատերազմի օրերից սկսված, արդեն պարզ էր դառնում, որ այս մարդկանց համար մարդկային կյանքը ոչ մի արժեք չունի։ Հունիսի 12-ին ենթադրում էի, որ այս մարդիկ կգնան արյունահեղության, սակայն մտքից ծայրում չէի ուզում դրան հավատալ։ Ոստիկաններն ու նռնակները եկան մեզ համոզելու, որ այս մարդիկ պատրաստ են ամեն ինչի, հանուն իրենց աթոռն ու փողը պաշտպանելու»,-նշեց Բագրատ Սրբազանը։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդի համոզմամբ՝ մեր երկրում քաղաքացին պաշտպանված չէ ո՛չ Ոստիկանությունից, ո՛չ Քննչական կոմիտեից, ո՛չ Դատախազությունից, ո՛չ էլ առհասարակ իրավական մարմիններից։ Նրանք բոլորը ծառայում են մեկ մարդու քնահաճույքներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում