Շարժումը դուրս կբերի երկիրն անտերության զգացումից․ Բագրատ Սրբազան

Շարժումը դուրս կբերի երկիրն անտերության զգացումից․ Բագրատ Սրբազան

Մեր երկիրն անտերության զգացումից պիտի դուրս բերի այս Շարժումը: Այն պետք է բոլոր առումներով թելադրող դառնա: Այս մասին Սուրբ Աննա Եկեղեցու բակում հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։

«Այս հարթակից, այս հրապարակում, այս եկեղեցու հովանու ներքո մենք պետք է կառուցենք գալիք Հայաստանի մեր տեսիլքը։ Առաջիկա ուրբաթ օրից սկսած՝ մենք այցելելու ենք մարզեր: Մենք մարդ բերելու խնդիր չունենք: Մենք ինքներս պետք է գնանք ժողովրդի մոտ: Չպիտի վախենանք ժողովրդից: Պետք է գնանք, տեղում խոսենք և աջակցենք մեր ժողովրդին: Որովհետև տեղերում էլ են ինքնաբուխ բազում զարգացումներ լինում:»-ասաց նա:

Բագրատ Սրբազանը նշեց, որ այս Շարժումը զտվող շարժում է: Զուլալվող, որպեսզի հետագայում ավել ուժեղ լինի:

«Այն, ինչ սկսել ենք, պետք է ավարտին հասցնենք: Դա անհրաժեշտություն է: Ոչ թե՝ հնարավոր է, թե հնարավոր չէ, այլ անհրաժեշտությու՞ն է, թե ոչ: Այս երկրորդ հարցադրումը մենք պետք է անենք: Ու եթե որոշել ենք, որ անհրաժեշտություն է, ուրեմն պետք է հասնենք մեր առջև դրված նպատակներին»,-հավելեց Սրբազանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում