Խայտառակություն Հունգարիայի ու սկանդալ՝ Եվրոպայի համար․ Լուազոն՝ Օրբանի՝ Շուշի այցի մասին
Նմանատիպ
Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում Հյուսիսային Կիպրոսի ներկայացուցչի հետ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին խայտառակություն է Հունգարիայի համար։ Այս մասին իր X-ի միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդարանի անվտանգային ու պաշտպանական հարցերով կոմիտեի նախագահ Նատալի Լուազոն։
Եվրոպական խորհրդարանի պատգամավորի խոսքով՝ այս այցը սկանդալ է Եվրոպայի համար:
«Արդյո՞ք Հունգարիայի վարչապետ Օրբանը կասկածի տակ է դնում Կիպրոսի խնդիրը», – գրել է նա՝ կից հրապարակելով Օրբանի՝ Շուշի այցից լուսանկար։
Ավելի վաղ ԵՄ-ն դժգոհել է Օրբանի՝ օկուպացված Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցությունից։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
Նշվել է, որ Օրբանի մասնակցությունը գագաթնաժողովին տեղի է ունեցել բացառապես Հունգարիայի և այս կազմակերպության միջև երկկողմ հարաբերությունների շրջանակում: Բորելի հայտարարության մեջ ընդգծվում է, որ Հունգարիան ԵՄ-ից մանդատ չի ստացել Թյուրքական պետությունների կազմակերպության հետ հարաբերությունները խթանելու համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում