Իրանում Ֆրանսիայի դեսպանը պետք է բացատրություն տա՝ Հիսուս Քրիստոսին ծաղրելու համար

Իրանում Ֆրանսիայի դեսպանը պետք է բացատրություն տա՝ Հիսուս Քրիստոսին ծաղրելու համար

Իրանում Ֆրանսիայի դեսպանից բացատրություն են պահանջել Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Հիսուս Քրիստոսին վիրավորելու համար։

«Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Հիսուս Քրիստոսի ծաղրական կերպարը միանգամայն վիրավորական էր և անցավ բոլոր կարմիր գծերը: Ֆրանսիան, որպես քրիստոնեության հարուստ պատմություն ունեցող երկիր, պետք է ամաչի իրենից, և ես աղաչում եմ աշխարհի մեր քրիստոնյաներին դեմ դուրս գալ այդ արարքին, ինչը մենք խստորեն դատապարտում ենք»,-հայտարարել են Իրանի մշակույթի նախարարությունից:

Հիշեցնենք, որ Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ բեմականացումներից մի դրվագ հիշեցնում էր Լեոնարդո դա Վինչիի հանրահայտ «Խորհրդավոր ընթրիք»-ը, սակայն Հիսուս Քրիստոսին և առաքյալներին ներկայացնում էին տարբեր դերասաններ՝ ծաղրական նմանակումներով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում