Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության պաշտոնական արարողությանը։ Միջոցառումը տեղի է ունեցել Իրանի Մեջլիսում։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

ԻԻՀ նախագահը ողջունել է պատվիրակությունների ղեկավարներին և համատեղ լուսանկարման արարողությունից հետո նրանց ուղեկցել դահլիճ։

Երդմնակալության արարողության սկզբում ներկաներին դիմել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, այնուհետև ելույթ է ունեցել Իրանի դատական համակարգի ղեկավար Ղոլամ Հոսեյն Մոհսենի Էժեյին։

ԻԻՀ նորընտիր նախագահը շնորհակալություն է հայտնել պատվիրակությունների ղեկավարներին՝ երդմնակալության արարողությանը մասնակցելու համար և հանդես եկել ելույթով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում