Մանվել Փարամազյանը 12 տարի անց «որոշեց», որ չի ավարտել Օմսկի բուհը. «Ժողովուրդ»
Նմանատիպ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երբեմնի ընդդիմադիր գործիչ, Վահե Հակոբյանի ղեկավարած «Վերածնվող Հայաստան» կուսակցության հիմնադիրներից հանդիսացող Քաջարանի քաղաքապետի «ծաղկային դիվանագիտությունը» տապալվել է։
Թեեւ 2022 թվականին Փարամազյանը Նիկոլ Փաշինյանի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին, ծաղիկներ նվիրեց, փոխարենը, ըստ պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկությունների, օրերս Աննա Վարդապետյանից ստացել է ծանուցագրեր` իր ենթադրյալ ապօրինի ծագման միլիարդները հետ վերադարձնելու թեմայով։
Ուշագրավն այն է, որ Փարամազյանն իր պաշտոնական կենսագրությունը սկսել է սրբագրել` գրելով, որ ՌԴ Օմսկ քաղաքում ընդունվել է բուհ, բայց չի սովորել այնտեղ` ՀՀ-ում աշխատանքի անցնելու պատճառով։ Փարամազյանը հաշվի չի առել, որ «Ժողովուրդ» օրաթերթի տրամադրության տակ է իր կենսագրության սկզբնական` ենթադրյալ կեղծ տարբերակը, ըստ որի` նա ավարտել է սույն բուհը եւ ստացել իրավաբան-իրավագետի որակավորում»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում