ԱԺ արտահերթ նիստ գումարելու համար ստորագրահավաքն ընթացքի մեջ է. 11 պատգամավոր արդեն ստորագրել է

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ժառանգություն», ՀԱԿ և ՀՅԴ խմբակցույթյունները հանդես էին եկել արտահերթ նիստ հրավիրելու առաջարկով, որի ընթացքում պետք է քննարկվի «Հարսնաքարի» դեպքերի հետ կապված ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հնարավորությունը:

Ինչպես տեղեկացնում է Panorama.am-ը, ժամը 12-ի դրությամբ արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ ԱԺ քարտուղարությունից ստացած ձևաթղթի ներքո ստորագրել է 11 պատգամավոր: Ստորագրահավաքը կատարվում է ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյալի աշխատասենյակում:

Մասնավորպես ստորագրել են ՀԱԿ խմբակցության բոլոր 7 անդամները, «Ժառանգություն»-ից’ Ռուբեն Հակոբյանը, Զարուհի Փոստանջյանը, Ալեքսանդր Արզումանյանը, ՀՅԴ-ից ստորագրություն է թողել Արմեն Ռուստամյանը:

Ն.Փաշինյանը հույս է հայտնել, որ նախաձեռնությանը կմիանան նաև «Ժառանգություն» խմբակցության մյուս երկու անդամները: ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը նույնպես տեղեկացրել է, որ ավելի ուշ կստորագրի փաստաթղթի տակ:

Ինչ վերբարերոմ է ԲՀԿ-ին, ապա խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ նախաձեռնությանը կմիանան բոլոր այն ԲՀԿ-ական պատգամավորները, ովքեր այս պահին ԱԺ-ում են:

Panorama.am-ի թղթակիցը ԲՀԿ-ական պատգամավորներից ԱԺ-ում նկատել է Նաիրա Զոհրաբյանին ու Տիգրան Ուրիխանյանին: Ստորագրահավաքը, ինչպես հայտարարվել է երեկ, կշարունակվի մինչև ժամը 15-ը:

Նստաշրջան անցկացնելու համար անհրաժեշտ է 44 ստորագրություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում