Ըստ թուրքական մամուլի` ԱՄՆ-ի և Իրանի միջև գաղտնի հանդիպում է եղել

Ըստ թուրքական մամուլի` ԱՄՆ-ի և Իրանի միջև գաղտնի հանդիպում է եղել

Թուրքական մամուլում տեղ գտած պնդումների համաձայն՝ ԱՄՆ-ի պատվիրակությունը Թուրքիայի տարածքով գաղտնի մեկնել է Իրան։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Թեհրանում Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունը տարածաշրջանում լարվածությունը մեծացրել է:

Լարվածության աճի պայմաններում ամերիկացի պաշտոնյաները գաղտնի մեկնել են Անկարայից Իրան՝ զգուշացնելու՝ «մի՛ հարձակվեք Իսրայելի վրա և մի՛ տրվեք Նեթանյահուի խաղին»:

​​2 ժամ տևած հանդիպման ժամանակ, ըստ թուրքական մամուլում տեղ գտած հրապարակման, ԱՄՆ պաշտոնյաներն ընդգծել են, որ եթե Իրանը հարձակվի Իսրայելի վրա, ապա ԱՄՆ-ն կաջակցի Իսրայելին, բայց նաև շեշտել են, որ իրենք լայնամասշտաբ պատերազմ չեն ցանկանում։

ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են, որ իրենք տեղյակ չեն եղել Հանիեի սպանության նախապատրաստության մասին և մտահոգություն են հայտնել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վերաբերյալ՝ ասելով. «Նեթանյահուն ցանկանում է մեծ տարածաշրջանային պատերազմ։ Նա ցանկանում է ոչնչացնել Իրանը»։

Հանդիպմանը ԱՄՆ պատվիրակությունը, որպես բարի կամքի ժեստ, Իրանին է տրամադրել Իրան ներթափանցած Մոսադի (իսրայելական հատուկ ծառայություն) 10 գործակալների ցուցակը։

Բացի այդ, ԱՄՆ պատվիրակության կողմից շեշտվել է, որ «Նեթանյահուի իշխանությունը դուրս է եկել վերահսկողությունից և չի ծառայում համաշխարհային անվտանգությանն ու խաղաղությանը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում