Ֆրանսիայում պահանջում են Էմանուել Մակրոնի հրաժարականը
Նմանատիպ
Ժան Լյուկ Մելանշոնի գլխավորած «Չհանձնվող Ֆրանսիա» կուսակցությունը խորհրդարանական քվեարկության միջոցով կփորձի հասնել նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականին, եթե վերջինս վարչապետի պաշտոնը չառաջարկի Լյուսի Կաստեին։ Այս մասին ասվում է Tribune պարբերականում հրապարակված հայտարարությունում:
Ավելի վաղ՝ հուլիսին, ձախերի «նոր Ժողովրդական ճակատ» դաշինքը, որն ընտրություններում ստացել էր Ֆրանսիայի խորհրդարանում տեղերի հարաբերական մեծամասնությունը, համաձայնության էր եկել վարչապետի թեկնածուի շուրջ՝ այդ պաշտոնում առաջադրելով Փարիզի ֆինանսների վարչության ղեկավար Լյուսի Կաստեին:
«Նախագահը պետք է ընդունի խորհրդարանական ընտրությունների արդյունքները և Լյուսի Կաստեին նշանակի Ֆրանսիայի վարչապետ, ինչպես առաջարկում է «նոր Ժողովրդական ճակատը»։ Եթե նա դա չանի, ապա պետք է իմանա, որ մենք օգտագործելու ենք սահմանադրական բոլոր միջոցները նրան պաշտոնից հեռացնելու համար, այլ ոչ թե հնազանդվենք ժողովրդավարության հիմնական օրենքի դեմ նրա կեղտոտ հնարքներին. Ֆրանսիայում իշխանության միակ աղբյուրը ժողովրդական քվեարկությունն է»,- ասված է կուսակցության հայտարարության մեջ:
Հրապարակման մեջ նշվում է, որ «չհանձնվող Ֆրանսիան» վրդովված է, քանի որ Մակրոնը հրաժարվել է կառավարություն ձևավորել մինչև Օլիմպիական խաղերի ավարտը և իբր անտեսում է Կաստեի թեկնածությունը: Կուսակցության կարծիքով՝ պետության ղեկավարի անգործությունը սպառնում Է Ֆրանսիայի ժողովրդավարության հիմքերին և պահանջում է խորհրդարանի միջամտությունը, որը Սահմանադրության համաձայն կարող է պաշտոնանկ անել նախագահին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում